
Թբիլիսիի Կիևի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 70-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին interpressnews-ին հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:
Կիևի փողոցում բնակելի տան երկրորդ հարկում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում, այնուհետև տարածվել է տանիքում:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից փոխանցել են, որ տեղում աշխատել է 4 հրշեջ-փրկարար ջոկատ։