
Փետրվարի 7-ին Փարվանա գյուղում հրդեհվել է Արտակ Շիրոյանին պատկանող 320 հակ (тюк) խոտի դեզը:
Հրդեհը բռնկվել է ժամը 16:00-ի սահմաններում: Հրդեհի բռնկման պատճառը կրակի հետ անզգույշ վերաբերմունքն է եղել: Այն բանից հետո, երբ տան բակում կրակ են վառել, կրակի բոցերը տարածվել են դեզի վրա:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի հրշեջ ջոկատը մեկնել է հրդեհի վայր և մարել կրակը: Սակայն մնացած խոտը այլևս պիտանի չէ որպես անասնակեր:
Գարուշ Արզումանյան