Գերմանիան հնարավոր է Վրաստանն ու Հայաստանը ներառի «անվտանգ երկրների» ցանկում

Գերմանիան հնարավոր է Վրաստանն ու Հայաստանը ներառի  «անվտանգ երկրների»  ցանկում

Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհֆոերը հանդես է եկել Վրաստանն ու Հայաստանը «անվտանգ երկրների» ցանկում ներառելու նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle գործակալությունը։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Շտեֆան Մայերի խոսքով, Վրաստանից և Հայաստանից ապաստան հայցողների թիվը մեծ է, չնայած դրական պատասխան քչերն են ստանում:

«Վրաստանն «անվտանգ երկիր» ճանաչելը ամբողջովին նպատակահարմար եմ համարում՝ հաշվի առնելով նաև այն, որ Վրաստանի իշխանությունները աջակցում են այդ նախաձեռնությանը»,-նշել է Մայերը:

Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալներով, 2017 թվականին ապաստան ստանալու հարցով դիմել է Վրաստանի 3462 և Հայաստանի 3857 քաղաքացի: 2018 թվականի սկզբին, մինչ Գերմանիայում կառավարական կոալիցիայի ստեղծումը, առաջատար կուսակցությունները համաձայնության են եկել «անվտանգ երկրների» ցանկում ներառել Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը:

2014 թվականի սեպտեմբերին նույն ցանկում է հայտնվել Սերբիան, Մակեդոնիան, Բոսնիա Հերցեգովինան, Ալբանիան, Կոսովոն և Մոնտենեգրոն:

www.aliq.ge



Opinion, pooling and voting