Ապրիլի 12-ին Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնում կայացավ հանդիպում “AVE SOL” լատվիական ոչկառավարական կազմակերպության ներկայացաուցիչների և Նինոծմինդայի մունցիպալիտետի կանանց և տեղի ոչկառավարական կազմակերպությունների աշխատակիցների միջև: Հանդիպման ժամանակ “AVE SOL” կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրին եվրոպական ինտեգրացիայի մասին իրենց նախագիծը:
Կազմակերպության ներկայացուցչի խոսքով, նախագծի նպատակն է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բնակիչների իրազեկվածության և ինքնագիտակցության բարձրացումը եվրոպական ինտեգրացիայի գործընթացների շուրջ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև կլոր սեղանի անցկացում Վրաստանում Լատվիայի դեսպանի և տեղի հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, որին կհետևի վերջիններիս այցելությունը Լատվիա:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք “AVE SOL” ոչկառավարական կազմակերպության ներկայացուցիչ Ռեգինա Իակոբաձեի հետ.
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան