Նինոծմինդայի մունիցիպալիտետում առկա են 9 նախադպրոցական հաստատություն, ուր հաճախում են 3-6 տարեկան 741 երեխաներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կրթության և հուշարձանների պահպանման ծառայության ղեկավար Լաուրա Վարժապետյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախակրթարանների վիճակը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, որոնց մասին սահմանվել է 2006թ. հունիսին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համապատասխան օրենքում: Իրավիճակը շտկելու համար նախակրթարաններին տրված է որոշակի ժամանակամիջոց, որպեսզի իրավիճակը շտկվի, այլապես լիցենզավորումը կդադարեցի և դրանք կփակվեն:
Լաուրա Վարժապետյանի խոսքով՝ մունիցիպալիտետի խնդիրն է ընդլայնել նախադպրոցական կրթության շրջանակները և այն համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
Անահիտ Զալալյան