Նինոծմինդա-Ախալքալաք-Ախալցիխե ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքները կանցկացվեն 98-112 կիլոմետր հատվածում:
Այժմ անցկացվում են նախագծային աշխատանքներ Ախալցիխե-Նինոծմինդա հատվածի 70-86-րդ կիլոմետրում, որին կհետևեն վերանորոգման բուն աշխատանքները:
Ներկայումս ասֆալտը քանդված է և ճանապարհին ամբողջությամբ փոսեր են:
Բնակիչները բողոքում են, որ մեքենաները շարքից դուրս են գալիս և ավելի շատ ժամանակ են ծախսում այս հատվածով երթևեկելիս:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան