2017 թվականի տեղական բյուջեով նախատեսված էր հիմնովին վերանորոգել Ջիգրաշեն գյուղի կամուրջը, որի համար հատկացվել էր 10 հազար լարի գումար: Սակայն գումարի չբավարարելու պատճառով բոլոր աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարի: Աշխատանքների վերսկսման համար հավելյալ հատկացվել է 20 հազար լարի:
Նշված կամուրջը հանդիսանում է գյուղի անասուններին արածելու ուղարկելու և գյուղատնտեսական տեխնիկայի երթևեկության համար միակ ճանապարհը:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան