՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Ռուսթավելի և Չարենց փողոցների ասֆալտապատման աշխատանքնեերը:
Ներկայումս տարվում են հողի հարթեցման աշխատանքներ, որին կհետևի խճապատման ու բուն ասֆալտապատման աշխատանքները:
Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Չարենց փողոցի ասֆալտապատման համար նախատեսված է 209 436 լարի, իսկ Ռուսթավելի փողոցի համար՝ 247 298 լարի:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց ՛՛Ջավախք- ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերության աշխղեկ Խաչատուր Գաբրիելյանը:
Գարուշ Արզումանյան