Ապրիլի 16-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում անցկացվեց միջոցառում ՛՛Երիտասարդ ընթերցող՛՛ խորագրով: Միջոցառման նպատակն է դեռահասների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, ինչպես նաև տաղանդավոր երեխաների հայտնաբերումը: Միջոցառմանը մասնակցում էին 4-11-րդ դասարանի աշակերտները:
Մասնակիցները հանդես եկան հայտնի դասականների ստեղծագործությունների հատվածներով:
Լավագույն մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով:
Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Տաթևիկ Մղդեսյանը և Մարինա Սահակյանը:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց կազմակերպիչներից ուսուցչուհի Տաթևիկ Մղդեսյանը.