
Դավիթ Շինարարի փողոցում արդեն երկու շաբաթ է վթարված վիճակում է գտնվում ջրատար խողովակը:
Ջրատարի աշխատանքը վերականգնելու համար Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարող ընկերության աշխատակիցները ստիպված են եղել քանդել ասֆալտի շերտը:
Ջրատարի աշխատանքը դեռևս չի վերականգնվել, ավելին, նոր խնդիր է առաջացել նաև ճանապարհի հետ:
Գարուշ Արզումանյան