Մեր շախմատիստների հաջողությունները Ախալքալաքում

Մեր շախմատիստների հաջողությունները Ախալքալաքում

Ապրիլի 15-ին Ախալքալաքում կայացավ շախմատային հանդիպում Նինոծմինդա քաղաքի թիվ 1 և Ախալքալքի թիվ 1 դպրոցների միջև:

Խաղում հաղթանակ տարավ Նինոծմինդայի թիմը 3:1 հաշվով: Վերջինս մայիս ամսին կմասնակցի Հայաստանում կայանալիք շախմատային օլիմպիադային: Շախմատային թիմում խաղում են 3 տղա և մեկ աղջիկ:

Նշենք, որ ոչ վաղ անցյալում Արմեն Ղուկասյանը, ում որդին հաճախում է շախմատային դասընթացների Նինոծմինդա քաղաքում, շախմատի խմբակին նվիրել է մագնիսային ցուցադրական շախմատային խաղատախտակ, որն ավելի կդյուրացնի շախմատային դասընթացների գործընթացը:

Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդա քաղաքի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը.