
Ապրիլի 13-15-ը Վրաստանի Գորի քաղաքում, Նուգզար Սխիերելիի անվան մարզական դպրոցում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար:
Մրցաշարը անցկացվում էր աշխարհի և Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների չեմպիոն Գիորգի Խինչեգաշվիլիի հիշատակին:
Այս մրցաշարը անցկացվում է արդեն երրորդ անգամ, որին մասնակցում էին 2005- 2007թթ. ծնված 300 մարզիկներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից Արշակ Լուլուկյանը մրցաշարում 35կգ քաշային կարգում գրավեց երկրորդ հորիզոնականը:
Բորիս Ղարսլյան