Ապրիլի 17-ին Ջիգրաշեն գյուղի բնակիչները կենտրոնական աղբանոցի մոտակայքում անցկացրին բողոքի ցույց: Նրանք մասնավորապես բողոքում էին, որ իրենից վարելահողերը, որոնք գտնվում են աղբանոցի մոտակայքում, ամբողջությամբ պատվել են աղբով, որն իրենից էկոլոգիական մեծ խնդիր է ներկայացնում:
Բնակիչները բողոքում են, որ ամեն տարի մոտ 10 կով է սատկում այդ տարածքում արածելիս:
՛՛Մայիսի 1-ից անասունները արդեն արոտ են դուրս գալու, մեզ պետք է վստահ լինենք, որ այդ տարածքները կմաքրվեն աղբից և անցյալ տարիների դեպքերը չկրկնվեն՛՛,- նշեցին բնակիչները:
Բնակիչների բողոքը առաջինը լսելու էր եկել Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը: Ավելի ուշ բնակիչների բողոքը լսելու եկան Ախալցիխեի տարածաշրջանային ՛՛Ենթակառուցվածքների նախարարություն՛՛ ՍՊԸ-ի նախագահ Դավիթ Սափվարիձեն և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:
Սափվարիձեն խոստացավ, որ 10 օրվա ընթացքում խնդիրը լուծում կստանա և Ջիգրաշեն գյուղից կընտրվի որևէ մեկը, ով կհետևի աղբանոցի հարակից տարածքի մաքրությանը:
Գարուշ Արզումանյան