Մունիցիպալիտետի փողոցներում գիշերային լուսավորություն անցկացնելու համար կայացել է մրցույթ-տենդեր

Մունիցիպալիտետի փողոցներում գիշերային լուսավորություն անցկացնելու համար կայացել է  մրցույթ-տենդեր

Ապրիլի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Պետական գնումների ծառայությունը անցկրացրել է մրցույթ-տենդեր գիշերային լուսավորություն անցկացնելու համար:

Նախատեսված 76,271 լարիից 70 000 լարիի դիմաց մրցույթը շահել է անհատ ձեռներեց Մուշեղ Փութուլյանը:

Նախագծով նախատեսված է գիշերային լուսավորություն անցկացնել Նինոծմինդա քաղաքի այն փողոցներում, որտեղ առհասարակ չկա գիշերային լուսավորություն, նախատեսվում է տեղադրել նաև գիշերային լուսատուներ, մետաղյա սյուներ իրենց բոլոր հարմարություններով:

Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում նախատեսվում է վերականգնել 24 լուսատուների աշխատանքը: Լուսավորության նոր լամպեր են տեղադրվելու Նինոծմինդա քաղաքի հետևյալ փողոցներում.
Ռուսթավելի՝ 6 լամպ, Դերժինսկու նրբանցք՝ 5 լամպ, Գոգոլ՝ 12 լամպ, Տերյանի նրբանցք՝ 4 լամպ, 26 Կոմիսարներ և Փիրոսմանի 10 լամպ:

Մունիցիպալիտետի գյուղերում.
Ջիգրաշեն՝ 21 լամպ, Եփրեմովկա՝ 6 լամպ, Մեծ Գոնդուրա 7 լամպ, Մամզարա 8 լամպ, Թորիա 14 լամպ, Հեշտիա 29 լամպ:

Գիշերային լուսավորության անցկացման աշխատանքների մասին մեզ տեղեկացրեց Նինոծմինդայի քաղաքապետարանի Ենթակառուցվածքների զարգացման ծառայության ղեկավար Ռուբեն Ղազարյանը:


Գարուշ Արզումանյան