Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կանանց սենյակում ապրիլի 17-ին կայացավ հանդիպում Հորդանանից ժամանած մի խումբ կին պաշտոնյաների հետ:
Հանդիպմանը բացի Կանանց սենյակի աշխատակիցներից ներկա էր նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Հորդանանից փորձի փոխանակման նպատակով Նինոծմինդա էին ժամանել 6 կին քաղաքապետ, Գյուղատնտեսության նախարարը, Սեռային դեպարտամենտի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նրանց այցի գլխավոր նպատակն էր ծանոթանալ Կանանց սենյակի աշխատանքի հետ, խորհրդակցել, թե ինչպես է հնարավոր ստեղծել Կանանց սենյակներ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի սեռային հավասարության հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանը հյուրերին ծանոթացրեց Կանանց սենյակի աշխատանքին, թե ինչպես է այն ստեղծվել և ում կողմից է ֆինանսավորվում:
Ամենից շատ հյուրերին հետաքրքրեց ֆինանսավորման հետ կապված հարցերը, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես անել, որ կանայք ավելի ակտիվ լինեն և մասնակցեն տարբեր միջոցառումների:
Նմանատիպ հանդիպումներ են անցկացվել նաև Բոլնիսի Կանանց սենյակում, կանցկացվեն նաև Կեդայում, Բաթումիում և Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունում: Հանդիպումները կազմակերպել է Արաբ կանանց հիմնադրամը, Mercy Corps կազմակերպությունը և ALCP ծրագիրը:
Մանրամասների մասին զրուցեցինք համակարգային փոփոխությունների գծով վերլուծաբան Մարիկա Բայրամյանի հետ.
Անահիտ Զալալյան