
«Ջավախք-ԱվտոԳզա» ընկերությունը սկսել է կենտրոնական մայրուղուց դեպի Սաթխա գյուղ տանող ճանապարհի /Սպասովկա գյուղի ուղղությամբ/ 1110 մետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքները:
Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվել է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Հատկացված գումարի չափը կազմում է 258 հազար լարի:
Սաթխա գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում ուրախություն հայտնեցին ճանապարհի ասֆալտապատման առիթով և նշեցին, որ ցանկալի կլինի, որ ճանապարհների խաչմերուկներում տեղադրվեն ջրահեռացման խողովակներ: «Լավ կլինի, որ ասֆալտի և բնակելի տների բարձրության մակարդակները համապատախանեն միմյանց»,- նշեց Սաթխա գյուղի բնակիչ Վալերի Ղազարյանը:
Ներկայումս տարվում են հողի հավասարեցման ախատանքներ: Ասֆլատապատումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մայիսի 15-ը:
Հեղինակ՝ ԳԱՐՈՒՇ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ