Նինոծմինդա քաղաքի Ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Քաղաքացիական ինտեգրացիայի ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի ներկայացուցիչների և բուհերի դիմորդների միջև:
Հանդիպմանը ներկա Վրաստանի բուհերի դիմորդներին ներկայացվեց 4+1 ծրագրի, “PITA” նախագծի և այն համալսարանների մասին, որտեղ գործում է այս ծրագիրը:
Հանդիպումը վարում էին Քաղաքացիական ինտեգրացիայի ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի անդամ Մարիամ Կապրելիշվիլին և 4+1 ծրագրի ղեկավար Կախա Գաբունիան: Վերջինիս խոսքով՝ 1 տարվա վրաց լեզվի ուսուցումը դեռ չի նշանակում, որ կայացել է ինտեգրում: Դրա համար անհրաժեշտ է մասնակցել ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Գաբունիան այդ ծրագրերից առանձնացրեց “PITA” նախագիծը:
4+1 ծրագրի օգնությամբ դիմորդները սովորում են վրաց լեզուն այն չափով, որը թույլ է տալիս նրանց ընդունվել Վրաստանի բուհեր:
Ինչպես նշեց 4+1 ծրագրի ղեկավար Կախա Գաբունիան, ազգային փոքրամասնությունների շրջանում ամեն տարի այս ծրագրով սովորել ցանկացող երիտասարդների թիվը գնալով շատանում է:
Տեղեկատվական նմանատիպ հանդիպումներ իրականացվում են ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում՝ Սամցխե-Ջավախքում և Քվեմո-Քարթլիում: Հանդիպումները կազմակերպվում են Վրատանում ՄԱԿ-ի “UNAG” ասոցիացիայի, Քաղաքացիական ինտեգրացիայի ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի կողմից:
Անահիտ Զալալյան