Ապրիլի 19-ին Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը պաշտոնական այցով Ախալքալաքում էր:
Մեկօրյա այցի շրջանակներում տիկին Ռուդը մասնակցեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում հիմնանորոգված հանրային դպրոցի բացման արարողությանը:
Այնուհետև ամերիկացի գործիչը հանդիպեց ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ Նոր ռադիոյի, Parvana TV-ի, Ախալքալաքի Jnews.ge լրատվականի և ATV12 հեռուստաընկերության աշխատակիցների հետ:
Հանդիպման ժամանակ Էլիզաբեթ Ռուդը նշեց, որ ԱՄՆ-ը շրջաններում աշխատում է նպաստել բաց հասարակության ձևավորմանն ու տնտեսական զարգացմանը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք կրճատվել է ֆինանսավորման չափը, տիկին Ռուդը պատասխանեց, որ այն չի կրճատվել, այս տարի անցյալ տարվա նման բյուջեն կազմում է 105 միլիոն դոլար: ՛՛Իմ կարծիքով Կոնգրեսից տրվող մեր բյուջեն և օրինագիծը լիովին արտացոլում է Վրաստանի հետ մեր համագործակցությունն և գործընկերությունը: Իհարկե, մենք ցանկանում ենք շարունակական դարձնել մեր ծրագրերը հատկապես շրջաններում և դրանց շնորհիվ աջակցել տնտեսական աճին և կրթության ոլորտի զարգացմանը՛՛,- նշեց Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը:
Մանրամասները լսեք նյութում.
Բորիս Ղարսլյան