
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կոմունալ ծառայությունը փոխում է հին և շարքից դուրս եկած լուսատուները նորերով:
Ներկայումս աշխատանքներ են տարվում են Գոնդուրայի գյուղական համայնքում:
Կոմունալ ծառայության աշխատակիցների խոսքով՝ աշխատանքներն ավարտված են 20 գյուղերում, դեռևս չեն սկսվել Հեշտիայի և Գորելովկայի գյուղական համայնքներում:
Հիշեցնենք, որ այս տարի կոմունալ ծառայության համար տեղական բյուջեից հատկացված է 170 հազար լարի: Իսկ Նինոծմինդա քաղաքում և գյուղերում գիշերային լուսավորության անցկացման համար նախատեսված է 75 հազար լարի:
Գարուշ Արզումանյան