Նինոծմինդայում փողոցները կլուսավորվեն

Նինոծմինդայում  փողոցները կլուսավորվեն

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Կոմունալ ծառայությունը փոխում է հին և շարքից դուրս եկած լուսատուները նորերով:
Ներկայումս աշխատանքներ են տարվում են Գոնդուրայի գյուղական համայնքում:

Կոմունալ ծառայության աշխատակիցների խոսքով՝ աշխատանքներն ավարտված են 20 գյուղերում, դեռևս չեն սկսվել Հեշտիայի և Գորելովկայի գյուղական համայնքներում:

Հիշեցնենք, որ այս տարի կոմունալ ծառայության համար տեղական բյուջեից հատկացված է 170 հազար լարի: Իսկ Նինոծմինդա քաղաքում և գյուղերում գիշերային լուսավորության անցկացման համար նախատեսված է 75 հազար լարի:


Գարուշ Արզումանյան