Վրաստանում կնվազեցնեն պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը

Վրաստանում կնվազեցնեն պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը

Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելու մասին նախաձեռնությամբ։

Այս մասին Երկիր մոլորակի օրվան նվիրված ասուլիսում հայտարարել է փոխնախարար Նոդար Կերեսելիձեն՝ նշելով, որ նախաձեռնությունը շուտով կներկայացվի կառավարությանը։

«Նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ նախատեսում է բազմաթիվ միջոցառումներ անցկացնել: Այդ պատճառով հատուկ նախաձեռնություն է մշակել, ինչը թույլ կտա նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների կիրառությունն ու շրջակա միջավայրի աղտոտումը»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Նոդար Կերեսելիձեն:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ վերոնշյալ ակցիայի մաս է կազմում նաև «Մաքրիր Վրաստանը» կարգախոսով միջոցառումը, որն ընդգրկելու է երկրի բոլոր շրջանները:

Ապրիլի 22-ը համարվում է Երկիր մոլորակի օր, որն առաջին անգամ նշվել է 1970 թվականին: Այսօր աշխարհի ավելի քան 175 երկիր է միացել օրվա միջոցառումներին։ Վրաստանը այս երկրների ցանկում է 1990 թվականից:

www.aliq.ge



Opinion, pooling and voting