Ջահերով երթ Նինոծմինդա քաղաքում (լուսանկարներ)

Ջահերով երթ Նինոծմինդա քաղաքում (լուսանկարներ)

Ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:00-ին Նինոծմինդա քաղաքում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթը ի հիշատակ 1915թ. Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Ջահերով երթը մեկնարկեց Նինոծմինդա քաղաքի Սբ Սարգիս եկեղեցու բակից:

՛՛Զորի Զորյան՛՛ երիտասարդական միության կողմից կազմակերպած միջոցառմանը մասնակցեցին նաև մունիցիպալիտետի երիտասարդները՝ վառված ջահերով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով շարժվեցին դեպի Նինոծմինդա քաղաքի Հայոս Քարթլոս զբոսայգի և ծաղիկներ խոնարհեցին զբոսայգում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Երիտասարդները իրենց այս քայլով դատապարտեցին ոչ միայն անցյալ դարի առաջին ցեղասպանությունը, այլ առհասարակ ցանկացած ցեղասպանություն:


https://www.facebook.com/radiotvnor/videos/1123340077806818/
Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան