
Աշխարհի շատ պետություններ տարբեր մակարդակներով ճանաչել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ցեղասպանության իրողության փաստը, սակայն Թուրքիան այն մինչ օրս չի ճանաչում: Ամեն տարի Ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր թե Սփյուռքում և թե Հայաստանում հարգանքի տուրք են մատուցում անցյալ տարի ոճրագործության անմեղ զոհերին հիշատակին:
Անմասն չմնաց նաև Նինոծմինդան:
Այսօր, առավոտյան ժամը 10:00-ին Նինոծմինդա քաղաքի Սբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ սուրբ պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Պատարագից հետո մունիցիպալիտետի ղեկավարությունը և բազմաթիվ բնակիչներ ծաղիկներ խոնարհեցին Մշակույթի կենտրոնի բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
Մանրամասները դիտեք տեսանյութում.
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան