Հեշտիա գյուղի բնակիչ Յուղաբեր Սանամյանը դիմել էր Նոր ռադիոկայանին ահազանգով, որ Հեշտիայում կոյուղին կապել են գետակին:
Խնդրին ծանոթանալու համար մեր նկարահանող խումբը մեկնեց նշված վայրը: Տեղում հավաքվել էին գյուղի մի խումբ բնակիչներ, ովքեր պատմեցին մեզ տեղի ունեցածի մասին:
Յուղաբեր Սանամյանը նշեց, որ գետակը անցնում է իրենց տան առջևով, որտեղ Սամվել Մնոյանը իր տան կոյուղին կապել է գետակին, և շրջապատում տհաճ հոտ է տարածվում: Նա նշեց, որ խնդրի առնչությամբ մի քանի անգամ դիմել է քաղաքապետի Հեշտիայի ներկայացուցչին և Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահության կենտրոնին:
Սամվել Մնոյանն էլ իր հերթին նշեց, որ ոչ միայն ինքը, այլ նաև մի քանի այլ բնակիչներ, կոյուղին կապել են գետակին: