Աշոտ Նորսոյանի հերթական բարեգործությունը Օրոջալար գյուղում

Աշոտ Նորսոյանի հերթական բարեգործությունը  Օրոջալար գյուղում

Ծնունդով Օրոջալար գյուղից, ռուսաստանաբնակ Աշոտ Նորսոյանը բարեգործական նպատակով 900 լարի գումար է հատկացրել Օրոջալար գյուղի մարզիկներին:

Այդ գումարը մասնավորապես տրվել է Օրոջալար գյուղի կարատեիստներին և թենիսիստներին, ովքեր գրավել են առաջին հորիզոնականներ: Առանց ուշադրության չմնացին նաև սեղանի թենիսի մարզիչ Աշոտ Սողոյանը և գյուղի մանկապարտեզի վարիչ Նաիրուհի Չոբանյանը:

Աշոտ Նորսոյանը առաջին անգամ չէ, որ բարեգործություն է իրականացնում Օրոջալար գյուղում: Մանկապարտեզի վարիչ Նաիրուհի Չոբանյանի խոսքով, Աշոտ Նորսոյանը խոստացել է նաև վերանորոգել Օրոջալար գյուղի մանկապարտեզը և գյուղում զբոսայգի կառուցել:
Մունիցիպալիտետի ղեկավարներն էլ իրենց հերթին երախտիքի խոսքեր հնչեցրին Աշոտ Նորսոյանի մասին, ով բազմիցս օգնել և շարունակում է օգնել իր գյուղի բնակիչներին: Նրանց խոսքով, Նորսոյանը գովելի
և օրինակելի գործ է կատարում:

Աշոտ Նորսոյանին գյուղում սպորտի զարգացմանը նպաստելու համար իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նաև գյուղի մարզիկները:

Մանրամասները լսեք նյութում.


Բորիս Ղարսլյան