Ապրիլի 26-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Կանանց սենյակում «Ո′չ ընտանեկան բռնությանը» նախագծի ներկայացուցիչները հանդիպում ունեցան քաղաքապետի գյուղերի լիազորների հետ:
Հանդիպման նպատակն էր բնակչությանը ծանոթացնել «Ո′չ ընտանեկան բռնությանը» նախագծի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրին:
Ծրագրի շրջանակներում տրվում է 300-ից 2500 եվրոյի դրամաշնորհ:
Դրամաշնորհային ծրագիրը իրականացնում են «Բազմազգ Վրաստանի կանայք» ասոցիացիան, «Համաձայնություն» կանանց ասոցիացիան, Վրաստանի երիտասարդության միջազգային ասոցիացիան, Բոլնիսի Լեզվի տունը և Նինոծմինդա քաղաքի «Փարոս» կանանց կազմակերպությունը:
Նախագծի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը և ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետ միջոցների ուսուցումը:
Նախագիծը ուղղակիորեն աջակցում է այն կանանց և երեխաներին, ովքեր դարձել են ընտանեկան և սեռական բռնության զոհ: Նախագիծը վերաբերում է Սամցխե-Ջավախքի (Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներ) և Քվեմո- Քարթլիի (Բոլնիսի, Դմանիսի և Ծալկայի շրջանները):
Նախագծի շրջանակներում նախատեսված է նոր գիտելիքների ձեռքբերմանն ուղղված տեղեկատվական հանդիպումներ, կրթական սեմինարներ, բանավճեր, դասընթացներ, ինչպես նաև բռնության զոհ դարձած մարդկանց ժամանակավոր ապաստանների տրամադրման նպատակով երկու ճգնաամային կենտրոնների բացում:
Դրամաշնորհային ծրագիրը իրենից ենթադրում է փոքր դրամաշնորհների տրամադրում մրցութային կարգով: «Ո′չ ընտանեկան բռնությանը» նախագիծը սկսել է իրականացվել 2017թ. հունվար ամսից Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ:
Մանրամասների մասին զրուցեցինք «Բազմազգ Վրաստանի կանայք» ասոցիացիայի նախագահ Ալլա Բեժենցևայի
հետ.
Գարուշ Արզումանյան