Զախարովան չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելը

Զախարովան չի բացառել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելը

Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնելը չի բացառվում, սակայն դրա համար անվտանգության հարցերի համատեղ քննարկում է անհրաժեշտ, որին վրացական իշխանությունները դեռևս չեն գնում, – հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ 2006 թվականից գործող վիզային սահմանափակումները Վրաստանի քաղաքացիների համար չեղարկվել են մոտ երկու տարի առաջ։ «Այսօր Վրաստանի ցանկացած քաղաքացի կարող է գալ մեզ մոտ՝ մասնավոր հրավերով, որը ցանկացած ռուսաստանցի կարող է ձևակերպել միգրացիոն ծառայության միջոցով։ Առանց որևէ խնդրի տրամադրվում են ուսումնական, գործնական, հումանիտար վիզաները »,– նշել է դիվանագետը։