
Ապրիլի 26-ին Նինոծմինդայի քաղաքապետարանում անցկացվեց թրենինգ պետական ծառայողների գնահատման համակարգի ներդրման մասին: Թրենինգին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ծառայողները:
Թրենինգը իրականացվում է GTZ գերմանական կազմակերպության կողմից ֆինանսավորվող նախագծի շրջանակներում: Թրենինգները կանցկացվեն մինչև ընթացիկ տարվա հոկտեմբեր ամիսը:
Թրեներ Փիքրի Թաթարիշվիլիի խոսքով, ով Ֆինանսների նախարարությանը կից մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավարն է, նշեց, որ նախագծի հիմնական նպատակն է պետական ծառայողների պարտականությունների կատարման մասին գնահատման համակարգի ճիշտ անցկացումը:
Գարուշ Արզումանյան