
Ապրիլի 27-ին Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին:
Միջոցառմանը մասնակցում էին երաժշտական դպրոցի սաները: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Սաները բանաստեղծությունների միջոցով ներկայացրին Ցեղասպանության պատմությունը: Միջոցառմանը ներկա էին աշակերտների ծնողները, մանկավարժներ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի բաժնի աշխատակիցներ:
Մանրամասների մասին դիտեք տեսանյութում.