
Ապրիլի 28-ին Նինոծմինդա քաղաքի Վլադիմիր և Գայոս Ղարսլյան եղբայրների անվան մարզադաշտում մեկնարկեց ֆուտբոլի պատանիների տարածաշրջանային մրցաշարը:
Տարածաշրջանային մրցաշարին, որը կրում է ՛՛Ռեսփեքտ լիգա՛՛ անվանումը, մասնակցում էին երեք՝ 2003թ, 2005թ. և 2007թ. ծնված պատանի ֆուտբոլիստների թիմեր Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներից:
Մրցաշարը տրելու է մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը:
Մանրամասների մասին զրուցեցինք Վրաստանի ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիայի նախագահ Գելա Մայսուրաձեի հետ.
Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը