ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հանրային կարծիքի արդյունքների համաձայն, հարցվածների 78 տոկոսը կողմ է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամագրմանը։
Հարցված բնակչության 63 տոկոսի կարծիքով Եվրամիությանն անդամագրվելով կբարելավվի Վրաստանի տնտեսական վիճակը:
Եվրամիությանն անդամագրումը, որպես երկրի անվտանգության գրավական է ընդունում 31 տոկոսը: Այս գործընթացին կողմ քաղաքացիների 19 տոկոսը կարծում է, որ այն կնպաստի երկրում ժողովրդավարության զարգացմանը: 17 տոկոսը կարծում է, որ այն կապահովի վրացիների առանց վիզայի մուտքը Եվրոպա:
Հարցվածների 16 տոկոսը կարծում է ,որ Եվրամիությանն անդամագրվելով ավելի շատ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն կլինի: 11 տոկոսը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը տեսնում է հենց այս կառույցի անդամ դառնալու միջոցով։
Հարցվածների մի մասը դեմ է Եվրամիությանն անդամագրմանը և նրանց կարծիքով այդ ամենը կհանգեցնի ռուս-վրացական հակամարտության: