Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 12:00-ին պատգամավորներն Ազգային ժողովի հատուկ նիստում սկսել են քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը: Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները: Թեկնածուն մեկն է՝ ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն արդեն հանդիպել է խորհրդարանական ուժերի հետ: ՀՅԴ և Ծառուկյան խմբակցություններն իրենց աջակցությունն են հայտնել ԵԼՔ-ի թեկնածուին, ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի խոչընդոտելու երեք ուժերի թեկնածուին:
Սակայն, ինչպես երևում է, իրողություն է փոխվել, քանի որ ավելի ուշ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:
Այս պահին ընթանում է հարց ու պատասխան Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորների միջև:
Դիտեք ուղիղ միացումը Ազգային ժողովի դահլիճից.