Ծխել, թե՞ տուգանվել

Ծխել, թե՞ տուգանվել

Մայիսի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտնում հասարակական վայրերում ծխելն արգելող օրենքը: Ծխել չի թույլատրվում նաև բոլոր փակ հաստատություններում, այդ թվում` բար-ռեստորաններում: Բացառություն են կազմում օդանավակայանների տարանցիկ հատվածները, ծխելու համար հատկացված հատուկ վայրերը, խաղատները և քրեակատարողական հիմնարկները:

Օրենքի ուժի մեջ մտնելու հետ կապված այսօր՝ մայիսի 1-ին, Նինոծմինդայի Հանրային առողջապահական կենտրոնը հանդիպում անցկացրեց իր աշխատակիցների և տեղի բժիշկների հետ: Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց իրազեկել բնակիչներին՝ թռուցիկներ բաժանելով և համապատասխան պաստառներ ու ցուցանակներ տեղադրելով:

Նշված կանոնները խախտելու դեպքում հաստատությունները կտուգանվեն նախ 500, իսկ կրկնության դեպքում՝ 1000 լարիով, քաղաքացիները առաջին անգամ 50, կրկնության դեպքում՝ 100 լարիով:

Ըստ «Ծխախոտային վերահսկողության մասին» օրենքի փոփոխությունների՝ ծխելը կարգելվի հետևյալ վայրերում.

Հատուկ նշանակության յուրաքանչյուր շենքում
Հասարակական տանսպորտում
Ուսումնական հաստատություններում և տարածքներում, ուր անչափահասներ կան
Բուժական հաստատւթյունների հարակից տարածքներում
Դյուրավառ նյութերով հագեցած տարածքներում
Մարզադաշտերում
Ծխելը չի արգելվի

Տաքսիներում
Ֆիզիակական անձանց տներում
Խաղատներում
Նախնական կալանքի մեկուսարաններում
Օդանավակայանների տրանզիտային հատվածներում, ծխելու համար հատկացված հատուկ վայրերում:
Չնայած ծխելու արգելքի մասին օրենքն ուժի մեջ է վաղուց, սակայն նախատեսված տուգանքները չնչին են և փաստացի չեն կիրառվում:

Ըստ օրենքի փոփոխությունների՝ մայիսի մեկից արգելված վայրերում ծխելու տուգանքը անհամեմատ ավելանալու է. Ծխողների համար տուգանքը կազմելու է 100 լարի, իսկ ռեստորանների և սրճարանների սեփականատերերը ստիպված կլինեն վճարել 500 լարի: Կրկնակի տուգանք նշանակելու դեպքում վճարվելիք գումարը կկրկնապատկվի:

Օրենքը նաև կպարտավորեցնի հյուրանոցների սեփականատերերին՝ 20%-ով կրճատել ծխողների համար նախատեսված սենյակները:



Opinion, pooling and voting