Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Հայաստանի խորհրդարանում այսօր տեղի ունեցած վարչապետի ընտրություններում «Ելք» խմբակցությունից առաջադրված միակ թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, չընտրվեց Հայաստանի վարչապետ, փոխանցում են հայկական լրատվամիջոցները:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56 պատգամավոր:

Խորհրդարանական փոքրամասնության թեկնածուին կողմ քվեարկեցին ԱԺ «Ծառուկյան», «Ելք» և Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորները։

Խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը գրեթե միասնական դեմ քվեարկեց առաջադրված միասնական թեկնածուին, բացառությամբ Ֆելիքս Ցոլակյանի, ով կողմ քվեարկեց:

Հիշեցնենք՝ Դաշնակցությունից միայն Աղվան Վարդանյանն էր դեմ վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը։

Նկատենք, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կարող է յոթ օր հետո նորից կազմակերպել վարչապետի ընտրություններ, որի երկրորդ անգամ տապալվելուց հետո Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։