Մայիսի 4-ին Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված վրաց մեծագույն բանաստեղծ և հումանիստ Շոթա Ռուսթավելիին:
Միջոցառման նպատակն էր աշակերտների մեջ հայրենասիրություն, նվիրվածություն և արդարություն: Միջոցառմանը մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումը բաղկացած պատմության, աշխարհագրության և վրաց լեզվի առարկաների նյութերով:
Ուշ միջնադարի վրացի հեղինակները տեղեկություններ են տալիս Ռուսթավելու կենսագրության մասին։ Կյանքի վերջին տարիները բանաստեղծն անցկացրել է Երուսաղեմի նախկին վրացական Սուրբ Խաչ վանքում, որտեղ էլ գտնվել է նրա որմնանկարը։ Այն հեղինակել է վրացի ուխտավոր Տիմոթեոս Գաբաշվիլին 1757/58 թվականներին։ Երուսաղեմում գտնված տեղեկությունների համաձայն՝ Շոթա Ռուսթավելին նշվում է որպես բարերար, ինչը հաստատում է Թամար թագուհու պալատում իր ունեցած բարձր դիրքի մասին։
Այսօր Շոթա Ռուսթավելու անունով Թբիլիսիում գործում է Պետական ակադեմիական թատրոն (1887 թվականից), կա պետական մրցանակ (1965 թվականից), նրա անունն է կրում Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտը։
Վրաց ժողովուրդը սիրել և փայփայել է իր անվանի բանաստեղծի հիշատակը՝ հյուսելով բազմաթիվ ավանդություններ։ Ռուսթավելու մասին առաջին սկզբնաղբյուրը իր իսկ պոեմի նախերգի 7-8-րդ տողերն են, որտեղ առաջին դեմքով պատմում է, որ ինքն է հանգերգել այս պոեմը («Ընձենավորը»)։
Անահիտ Զալալյան