
Թորիա և Սպասովկա գյուղերի բնակիչները բողոքով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան: Նրանք բողոքում էին, որ ՛՛Գանձա Գրուպ՛՛ և ՛՛Կոոպերատիվ +” կոոպերատիվները ցանկանում են վարձակալել կամ գնել իրենց գյուղերին պատկանող արոտավայրերը:
Թորիա գյուղի բնակիչների խոսքով՝ 729 և 200 հեկտարի չափով արոտավայրերը, որոնք պատկանում են Թորիա գյուղին, չեն կարողանում օգտագործել, քանի որ գյուղատնտեսական կոոպերատիվները, մասնավորապես ՛՛Գանձա Գրուպ՛՛ կոոպերատիվը օգտագործում է այդ տարածքները: Թորիա գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ խնդրի առնչությամբ դիմել են ղեկավար անձանց, ովքեր խոստացել են խնդրին լուծում տալ:
Մեկ այլ խնդրի առաջ էլ կանգնած է Սպասովկա գյուղը: “Կոոպերատիվ +” կոոպերատիվը ցանկանում է ձեռք բերել օգտագործման հողատարածք: Բնակիչների խոսքով՝ իրենց գյուղի արոտավայրերը հազիվ են բավարարում իրենց գյուղի բնակիչներին անասնապահության և հողագործությամբ զբաղվելու համար:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ խնդիրը քննարկվում է, և բնակիչները մոտակա ժամանակահատվածում կստանան խնդրի լուծման պատասխանները:
Մանրամասների մասին լսեք նյութում.
Գարուշ Արզումանյան