Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների պատմության մեջ լուրջ խնդիրներ չկան

Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների պատմության մեջ լուրջ խնդիրներ չկան

Աշխարհում քիչ են հարեւան երկրներ, որոնք Հայաստանի եւ Վրաստանի պես, պատմության ընթացքում միմյանց հետ շուրջ խնդիրներ չեն ունեցել: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները զարգանում են: Անդրադառնալով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերջերս Երեւան կատարած այցին, Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ այցի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ եւ դրանց շուրջ փոխըմբռնում է ձեռք բերվել:
Այն, որ Վրաստանի վարչապետի հայտարարությունների որոշ հատվածներ քննադատաբար են ընդունվել Թբիլիսիում, դա Վրաստանի խնդիրն է: Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերությունների նորմալացմանը վերաբերող հայտարարություններին, Հայաստանում ուրախ են նման միտումների առնչությամբ, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաեւ կրկին ընդգծել է Աբխազիայով անցնող երկաթուղու գործարկման կարեւորությունը Հայաստանի համար:NEWS.am



Opinion, pooling and voting