Ղուլալիս գյուղ տանող ճանապարհին փոքրիկ ձորակում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել:
Գյուղի բնակիչների խոսքով՝ աղբամանների բացակայության պատճառով աղբը ստիպված լցնում են այդ վայրում:
Հիշեցնենք, որ աղբը ոչ նախատեսված վայրում թափելու համար սպասվող տուգանքների մասին օրենքի համաձայն՝ մինչև երկու կիլոգրամ աղբ շպրտելու համար, օրինազանց անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար` 100 լարի տուգանք: Երկու կիլոգրամից ավել աղբը փողոցում թափելու համար օրինախախտ անձին հասնում է 150 լարի տուգանք, նույն քաշով աղբը պատուհանից շպրտելու համար հասնում է 500 լարի տուգանք:
Այն անձինք, ովքեր դեն են նետում 5 և ավելի անվադողեր, նրանց հասնում է տուգանք 500 լարիի չափով: Փիզիկական անձանց համար, ովքեր շրջակա միջավայրը կեղտոտեն վնասակար թափոններով, նրանց կհասնի 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց նույն խախտումը կատարելու համար կհասնի 1000 լարի տուգանք:
Գարուշ Արզումանյան