Վրաստանի ԿԳՆ-ն վերանայում է բուհերի անվճար ուսուցման կարգը

Վրաստանի ԿԳՆ-ն վերանայում է բուհերի անվճար ուսուցման կարգը

2019-ից Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը բուհերի ֆինանսավորման կարգը կփոխի:

«Անվճար ուսուցումը կկազմակերպվի պետության կողմից առաջնային համարվող ֆակուլտետներում»,-ասել է ԿԳ-ի փոխնախարար Թեյմուրազ Մուրղուլիան։

Ներկա պահին պետությունն ամբողջովին ֆինանսավորում է բարձր միավորներ ստացած բուհերի տարբեր բաժիններ ընդունված բոլոր ուսանողների ուսումը։ 2017-ի տվյալներով անվճար ուսում ստացողների թիվն անցնում էր 5 հազար 600-ը:

«Ինչու պետք է տարեկան 700 ապագա տնտեսագետի ուսումը ֆինանսավորել։ Կարևոր է դա անել օրինակ ֆիզիկայի, քիմիայի, բիոլոգիայի ֆակուլտետներում սովորողների դեպքում»,-ասել է փոխնախարարը:

www.aliq.ge