Նինոծմինդա քաղաքից պատանի շախմատիստ Դավիթ Սահակյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը հոբելյանական շախմատային մրցաշարի եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում:
Ապրիլի 1-ից մինչև 22-ը Թբիլիսիում և Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում անցկացվեց շախմատի մրցաշար 13-ից մինչև 17 տարեկան շախմատասերների շրջանում: Մրցաշարը նվիրված էր Վրաստանի և Հայաստանի առաջին հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին:
Ապրիլի 30-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճում կայացավ շախմատի հոբելյանական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցում էին Թբիլիսիի, Ախալքալաքի, Ախալցիխեի, Նինոծմինդայի, Ռուսթավիի, Դիլիսկայի 13-17 տարեկան 16 շախմատասերներ, ովքեր տեղերում անցկացված մրցաշարերում զբաղեցրել էին առաջինից երրորդ տեղերը:
Առաջին տեղ գրաված շախմատիստները ստացան մրցաշարի գավաթը և 300 լարի դրամական պարգև, երկրորդ և երրորդ տեղեր գրավածները ստացան մեդալներ, պատվոգրեր, համապատասխանաբար 150 և 100 լարի դրամական պարգև:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցի շախմատի խմբակում անցկացվել էր մրցաշարի շրջանային փուլը:
Մրցաշարի մասին մանրամասներ հաղորդեց շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը.
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան