Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը համարում է իր ղեկավարած կառավարության «ամենամեծ ցանկությունը», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Վրաստանի նոր կառավարության ամենամեծ ցանկությունն ու նպատակը մեր մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,- ասել է Իվանիշվիլին՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։
Պաշտոնական Թբիլիսին խզել էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 2008թ. օգոստոսին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց հետո։
Վրաստանի նոր կառավարությունը, որը ձևավորվել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա, անմիջապես հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։Թերթ.am