Արդեն մի քանի օր է Սաթխա գյուղի հարևանությամբ ընթանում են բեմահարթակի կառուցման շինաշխատանքներ: Բեմահարթակը ունենալոու է նաև հանդիսատեսի նստարաններ:
Ամեն տարի հունիսի 1-ին այս վայրում տեղի է ունենում Սաթխա գյուղին և թուրքական հարձակման ինքնապաշտպանությանը նվիրված տոնակատարություն և դաշտահանդես, որի ժամանակ հավաքվում են ոչ միայն սաթխացիները, այլ նաև հասարակական գործիչներ և հյուրեր:
Շինարարների խոսքով շինաշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը:
Բորիս Ղարսլյան