
«Ջավախավտոգզա» ընկերությունը ավարտել է կենտրոնական մայրուղուց դեպի Սաթխա գյուղ տանող ճանապարհի /Սպասովկա գյուղի ուղղությամբ/ 1110 մետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքները:
Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվել էր Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Հատկացված գումարի չափը կազմում է 258 հազար լարի:
Ներկայումս դեռևս անավարտ են մնում ճամփեզրերի խճապատման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտին հասցնել մինչև մայիսի 15-ը:
Հեղինակ՝ Գարուշ Արզումանյան