«Եթե սիրում ես աշխատանքդ, ամեն ինչ հաղթահարելի է»- Ժենյա Անտոնյան-Խոդերյան

«Եթե սիրում ես աշխատանքդ, ամեն ինչ հաղթահարելի է»- Ժենյա Անտոնյան-Խոդերյան

Ժենյա Անտոնյան-Խեդոյանը ծնվել է 1948թ. Նինոծմինդայի շրջանի Ասպարա գյուղում` կոլտտնտեսականի ընտանիքում:

Ասպարա գյուղում ստացել է 8-ամյա կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Նա դպրոցական տարիներին շատ էր սիրում հայոց լեզուն ու գրականությունը, սիրում էր շարադրություններ գրել: Այն տարիներին արդեն այսօրվա 50-ամյա փորձ ունեցող մանկավարժի աշխատանքներով դպրոցում հիանում
էին: Նրա ուսուցչուհին հետագայում խորհուրդ էր տվել, որպեսզի նա ընդունվի բանասիրության ֆակուլտետ:


Ավարտելով դպրոցը՝ 1964թ. տիկին Ժենյան ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1972թ.՝ ուսումն ավարտելուց հետո, վերադարձավ հայրենի գյուղ:


Սկզբնական շրջանում տիկին Ժենյան 15 տարի աշխատել է Ասպարա գյուղի դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ այնուհետև 10 տարի ղեկավարել է դպրոցը:

1994 թ. վաստակաշատ մանկավարժը տեղափոխվել է Նինոծմինդա քաղաք: Նույն տարվա դեկտեմբեր ամսից մինչ օրս հայոց լեզու և գրականություն է դասավանդում Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում:


«Եթե սիրում ես աշխատանքդ, ապա ամեն ինչ հաղթահարելի է: Եթե տիրապետում ես քո առարկային, ապա աշխատանքդ հաճույք է դառնում»,- նշում է Ժենյա Անտոնյան-Խոդերյանը: Ավելին, 50-ամյա մանկավարժական փորձ ունեցող ուսուցչուհին շում է, որ անցած տարիների հետ համեմատած աշխատանքային էներգիան չի թուլացել:



Անահիտ Զալալյան