Վրաստանում կրկին ներկ են լցրել վերջերս վերականգնված Ստալինի հուշարձանի վրա

Վրաստանում կրկին ներկ են լցրել վերջերս վերականգնված Ստալինի հուշարձանի վրա

Վրաստանում Իոսիֆ Ստալինի վրա ներկ լցնելու հերթական դեպքն է արձանագրվել: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Արեւմտյան Վրաստանի Կախեթիի շրջանի Ակուրա գյուղում: «Առաջնորդի» կիսանդրիի վրա վարդագույն ներկ են լցրել եւ ցած գցել պատվանդանից:
Տեղի բնակիչները կարծում են, որ կատարվածի հեղինակները երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն են: «Նա է Ստալինի թիվ մեկ թշնամին ու հիմա նրա մարդիկ ոչնչացնում են Ստալինի հուշարձանները»,-ասել են գյուղի բնակիչները, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո, Զեմո Ալվանի եւ Ակուրա գյուղերում դեկտեմբերի 21-ին (Ստալինի ծննդյան օրը) վերականգնվել են «ժողովուրդների հայր» Ստալինի արձանները:
Հունվարի 19-ին Զեմո Ալվանի գյուղում Ստալինի հուշարձանին ներկ էին լցրել։ Ենթադրվում է, որ դա կատարվել է ուշ գիշերը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Դեպքի վայրում հայտնաբերվել էր մեքենայի ներկ:
Զեմո Ալվանի գյուղից Ստալինի հուշարձանը հանվել էր մեկ տարի առաջ, սակայն առաջնորդի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, այն վերադարձվել էր հին տեղը:NEWS.am



Opinion, pooling and voting