
Այսօր Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ ՛՛Վրացական երազանք՛՛-ի կուսակցական հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին կուսակցության անդամ Դմիտրի Սամխարաձեն, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը և այլ պաշտոնատար անձինք: Նինոծմինդայի մունիցիպալիտետից կուսակցության շրջանային ղեկավար ընտրվեց Գիորգի Զմոյանը:
Բյուրոյի 5 անդամներն են լինելու սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Նվարդ Ղուկասյանը, Վահան Արոյանը և Խաչիկ Ալվանջյանը:
Գարուշ Արզումանյան