
Մայիսի 9-ին Նինոծմինդա քաղաքում մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը:
Նինոծմինդայի բնակիչները ծաղիկները և պատերազմում կռված իրենց հարազատների նկարները ձեռքերին քայլերթ կատարեցին դեպի Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգի, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Երկրորդ համաշխարհային պատերզամի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:
Նինոծմինդայի մունցիպալիտետեում այսօր ընդամենը 3 կենդանի վետերան են ապրում:
Հեղինակ Բորիս Ղարսլյան