
Մայիսի 9-ին Նինոծմինդա քաղաքում մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը:
Նինոծմինդայի բնակիչները ծաղիկները և պատերազմում կռված և զոհված իրենց հարազատների նկարները ձեռքերին քայլերթ կատարեցին դեպի Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգի, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Երկրորդ համաշխարհային պատերզամի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:
Այնուհետև երթը շարունակվեց դեպի Խոջաբեկ թաղամասի հուշարձան, որտեղ ևս քայլերթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի զոհերի հիշատակին:
Ավելի ուշ երթի մասնակիցները ուղևորվեցին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոն՝ դիտելու կենտրոնում կազմակերպված տոնական համերգը:
Գարուշ Արզումանյան