Նոր լուսատուներ նախկին ջարդվածների փոխարեն

Նոր լուսատուներ  նախկին ջարդվածների  փոխարեն

Նինոծմինդա քաղաքի Հայոս-Քարթլոս զբոսայգում ջարդված գիշերային լուսատուները փոխարինվում են նորերով:

Լուսատուների տեղադրման աշխատանքների իրականացման համար մրցույթ-տենդերը շահել է անհատ ձեռներեց Մուշեղ Փութուլյանը: Մրցույթով նախատեսված է տեղադրել գիշերային լուսավորության 24 լամպեր:

Նշենք, որ Հայոս-Քարթլոս զբոսայգում գիշերային նոր լուսատուների տեղադրման պատճառը նախկին լուսատուների ջարդումն էր անհայտ անձանց կողմից 2016թ.:

Այս մրցույթի շրջանակներում են իրականացվելու նաև Նինոծմինդա քաղաքի փողոցների գիշերային լուսավորության վերականգնման և մետաղյա սյուների տեղադրման աշխատանքները:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting