
«Վրացական երազանք» կուսակցության համագումարը տեղի կունենա վաղը՝ մայիսի 11-ին, Մթածմինդայի Անդերվիլ ակումբում:
Համագումարին կընտրվեն կուսակցության նոր նախագահն ու նոր քաղխորհուրդը:
Ինչպես հայտնի է, կուսակցության նախագահ կընտրվի Բիձինա Իվանիշվիլին: Այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Համագումարը տեղի կունենա 16:00-ին: Աշխատանքային համագումարին կմասնակցեն կուսակցության պատվիրակներ և քաղաքական թիմի անդամներ: